Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք չի կիրառի կառավարության կողմից սոցիալական աջակցության համար տրամադրված դրամական միջոցների վրա

09.04.2020, 12:57

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք չի կիրառի կառավարության կողմից շահառուներին սոցիալական աջակցության համար տրամադրված դրամական միջոցների վրա, հայտնում են ծառայությունից։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ դրության հաղթահարմանն ուղղված քաղաքացիների սոցիալական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու Կառավարության ջանքերը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցված կատարողական վարույթներով արգելանք չի կիրառի Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում Կառավարության կողմից տրամադրված դրամական միջոցների վրա», – նշվում է հաղորդագրության մեջ:

ԴԱՀԿ–ից նաև հայտնում են, որ ծառայությունը նշված հիմքերով արգելանքներ չկիրառելու մասին անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերին:–0–