Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում պատրաստվում են փոխել մեքենաների տեխզննման կարգը, կներդրվեն էլեկտրոնային կտրոններ

05.09.2020, 13:14
Սպասվում են փոփոխություններ ավտոմեքենաներիզննման կարգում, կներդրվի նաև տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող գազային սարքավորումների ստուգման համակարգ
Հայաստանում պատրաստվում են փոխել մեքենաների տեխզննման կարգը, կներդրվեն էլեկտրոնային կտրոններ
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում սպասվում են փոփոխություններ ավտոմեքենաներիզննման կարգում, կներդրվի նաև տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող գազային սարքավորումների ստուգման համակարգ։

Այս մասին նախօրեին առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, կառավարությունն արդեն պատրաստել և հավանություն է տվել բավականին մեծ օրենդրական փաթեթին, որը սեպտեմբերի 9–ին կքննարկվի խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում։

«Նախատեսվում է փոփոխություններ կատարել տեխզննման կարգում։ Սահմանվելու է, որ նոր մեքենաները 4 տարուց հետո միայն երկու տարին մեկ պետք է անցնեն տեխնիկական զննություն, իսկ 10 տարի հետո՝ ամեն տարի», – ասաց Սիմոնյանը։

Նա նաև նշեց, որ փոփոխություններով նաև առաջարկվում է մշակել էլեկտրոնային համակարգ, որը թույլ է կտա ազատվել «տեխզննման կտրոն» հասկացությունից, որը փակցվում է ավտոմեքենայի դիմապակուն։

Փոխնախարարի խոսքով, այդ կտրոններն այսօր կրում են ֆիկտիվ բնույթ, քանի որ դրանք կարելի է ստանալ բանկում` վճարելով համապատասխան տուրք և պարզապես փակցնել մեքենայի դիմապակուն` չանցնելով իրական տեխզննում։

«Օրենքի ընդունումից հետո տեխզննումը կլինի պարտադի։ Պետք է լինելու գնալ կայան, անցնել ստուգում, որը կլինի ավտոմատացված և բավականին ընդլայնված։ Ընդ որում ստուգվող բոլոր պարամետրերն առցանց երևալու են, ինչը թույլ կտա խուսափել ոչ ստույգ ստուգումներից և բացառել տարբեր կայաններում տեխզննումը կրկին անցնելու հնարավորությունը», – ասաց Սիմոնյանը։

Փոխնախարարի խոսքով, ևս մի փոփոխություն, որը դեռ մշակվում է, գազի բալոնների գրանցման գործընթացի կարգավորման օրինագիծն է, որն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից։

«Գազի բալոններ ունեցող բոլոր ավտոմեքենաները պետք է երկու տարին մեկ անգամ համապատասխան սերտիֆիկացում անցնեն։ Դրա համար ավտոմեքենայի սեփականատերերը պետք է իրենց մեքենաներով այցելեն համապատասխան կայաններ, որտեղ բալոնները կստուգվեն համապատասխան ճնշման տակ», – ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով, ստուգումն անցնելուց հետո ավտոմեքենայի սեփականատիրոջը կտրվի փաստաթուղթ, որտեղ նշվելու է, որ գազի բալոնն անվտանգ է շահագործման համար։–0–