Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Կարգավորիչը Երևանում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցրել

22.12.2021, 15:22
Որոշման հիմք են ծառայել Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքները, որոնք փաստել են տվյալ արտադրամասի ոչ բավարար սանիտարահիգիենիկ պայմանները
Կարգավորիչը Երևանում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցրել

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը (Երևան), հաղորդում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը:

Որոշման հիմք են ծառայել Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքները, որոնք փաստել են տվյալ արտադրամասի ոչ բավարար սանիտարահիգիենիկ պայմանները:

«Մասնավորապես՝ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի և կիսապատրաստվածքների և պատրաստի սննդամթերքի հանդիպակաց հոսքը, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, լվացող և ախտահանող նյութերը պահվել են սննդամթերքի հետ նույն պահման տարածքում, կենցաղային սենքն ապահովված չի եղել հանդերձարանով, ձեռնարկված չեն եղել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, փաթեթավորման գործընթացը չի կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:-0-