Рейтинг@Mail.ru
USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+23

Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեություն (ՖՈՏՈ)

27.07.2023, 15:37
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ. ՖՈՏՈ
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեություն (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Արբան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․Ճամբարակ) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Մասնավորապես՝
  • արտադրական շինությունում պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել,
  • առաստաղի որոշ հատվածներում ծեփը եղել է թափված, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • արտադրական շինությունների երկաթյա դռների մակերեսների ներկերը եղել են թափված և ենթարկված են եղել կոռոզիայի:
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:–0–