Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Լիտվան բժշկական թիմ և փորձագետներ կուղարկի Հայաստան

10.06.2020, 17:37
Լիտվան բժշկական թիմ և փորձագետներ կուղարկի Հայաստան
Լիտվան բժշկական թիմ և փորձագետներ կուղարկի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը Twitter–ի իր էջում հայտնում է, որ Լիտվան բժշկական թիմ և փորձագետներ կուղարկի Հայաստան COVID-19–ի դեմ պայքարելու համար։

«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարել համավարակի դեմ։ Լիտվան շարունակում է աջակցել իր հայ ընկերներին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժշկական թիմ և փորձագետներ ուղարկել Հայաստան, որպեսզի օգնի COVID-19–ի դեմ պայքարում», – գրել է Լիտվայի ԱԳ նախարարը։

Հայաստանում հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում:–0–