Նախարար. Օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտները կստանան անվանական կրթաթոշակ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։
Այս մասին Facebook–յան իր էջում նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին. միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ`առաջին կարգի դիպլոմակիրները՝ 25․000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրները՝ 20․000 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրները՝ 15․000 դրամ ,եզրափակիչ փուլերի այլ մասնակիցները՝ 10․000 դրամ։
Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցները ևս կստանան կրթաթոշակ, մասնավորապես, առաջին կարգի դիպլոմակիրները՝ 15․000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրները՝ 10․000 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ, ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)`առաջին կարգի դիպլոմակիրները՝ 10․000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրները՝ 7․500 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրները՝ 5․000 դրամ:–0–