Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՊԵԿ. Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես կգործի սահմանափակ ռեժիմով

18.09.2023, 12:32
Քաղաքացիներին հորդորում են պլանավորել  ժամանակը՝ Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս
ՊԵԿ. Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես կգործի սահմանափակ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական ​​փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ Անցակետում իրականացվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, կահավորման, ճանապարհների երեսպատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։

«Ռոսգրանստրոյը»  քաղաքացիներին հորդորում է պլանավորել  ժամանակը՝ Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս:–0–