Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով

28.09.2020, 22:14
Կոմիտեն նաև հայտնում է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորավծություն է ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ
ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով։

Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կոմիտեն նաև հայտնում է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորավծություն է ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ:

«ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորորդում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–