Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Սարալանջի փողոցը ժամանակավոր երկկողմանի փակ է լինելու

09.04.2020, 13:42
Երևանի քաղաքապետարանի հայտնում են, որ Սարալանջի փողոցը երկկողմանի փակ է լինելու
Սարալանջի փողոցը ժամանակավոր երկկողմանի փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանի հայտնում են, որ վաղը Սարալանջի փողոցը երկկողմանի փակ է լինելու։

«Սարալանջ փողոցում (երթևեկելի հատված) կոյուղու կոլեկտորի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են շինարարական աշխատանքներ, որի հետևանքով 10.04.2020թ.՝ ժամը 10:00-17:00-ն երկկողմանի փակ է լինելու Սարալանջի փողոցը (Արմենակյան փողոցից մինչև Բուռնազյան փողոց): Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–