Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց կորոնավիրուսի թեստերը բացասական. մարզպետ

14.03.2020, 00:17
Այսօր ԱՆ–ն հայտնել էր, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց կորոնավիրուսի թեստերը բացասական. մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնել է այսօր Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստի արդյունքները։

Այսօր ԱՆ–ն հայտնել էր, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ, նրանցից վերցվել էին նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում:

«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից տեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են տեստերի պատասխանները. Բոլոր 5–ի տեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը», – նշել է Ղուկասյանը:

Այսօր մի շարք ԶԼՄ–ներ հայտնել էին, որ Իտալիայի քաղաքացին օրերս այցելել էր Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկա։–0–