Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Երևանում նոյեմբերի 1–5–ը կանցկացվի մանկապատանեկան ֆիլմերի 9–րդ միջազգային փառատոնը

18.10.2013, 19:24
Երևանում նոյեմբերի 1–5–ը կանցկացվի մանկապատանեկան ֆիլմերի 9–րդ միջազգային փառատոնը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը։
Երևանում նոյեմբերի 1–5–ը կանցկացվի մանկապատանեկան ֆիլմերի 9–րդ միջազգային փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում նոյեմբերի 1–5–ը կանցկացվի մանկապատանեկան ֆիլմերի 9–րդ միջազգային փառատոնը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը։

«Այս տարի կներկայացվի 113 ֆիլմ աշխարհի 34 երկրից։ Նոյեմբերի 1–5–ը փառատոնը կանցկացվի Երևանում, իսկ հետո փառատոնի ֆիլմերը 30 օրվա ընթացքում կցուցադրվեն հանրապետության մարզերում», – ասել է նա։

Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի մանկապատանեկան ժյուրիի կազմում ընդգրկված են Լոռու մարզի մի քանի համայնքների փոքրիկ բնակիչները, Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան և «Հույսի կամուրջ» ՀԿ–ի, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները։

Մամուլի քարտուղարը նաև տեղեկացրել է, որ այս տարի անվանակարգերի թիվն ավելացել է ևս երեքով` չներկայացնելով մանրամասները։

Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև պրեմիերային ցուցադրություններ, հյուրերի հանդիպումները բուհերի ուսանողների հետ, վարպետության դասընթացներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մի շարք սոցիալական և կրթական ծրագրեր։

Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամի հայկական բաժանմունքի կողմից կազմակերպված փառատոնը կանցկացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Նախորդ տարվա փառատոնի ժամանակ, որն անցկացվել էր հոկտեմբերի 20–24–ը, ներկայացվել էր ավելի քան 100 ֆիլմ աշխարհի 27 երկրներից։

«ԱՌԿԱ» գործակալությունը փառատոնի հովանավորն է։–0–