Հայաստանում մահացությունը 2015թ.–ի առաջին եռամսյակում նվազել է 2.9%–ով, ծնելիությունը` 1.9%–ով
30.04.2015,
17:52
Հայաստանում 2015 թվականի առաջին եռամսյակում մահացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.9 տոկոսով` կազմելով 7 708 դեպք 7 940 դեպքի դիմաց, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2015 թվականի առաջին եռամսյակում մահացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.9 տոկոսով` կազմելով 7 708 դեպք 7 940 դեպքի դիմաց, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
«Մահացության ցուցանիշը կազմել է 10.4 պրոմիլե 2014 թվականի առաջին եռամսյակի 10.7–ի դիմաց»,– ասաց նա։
Կույումջյանի խոսքով, չնայած Հայաստանում ծնելիության մակարդակի զուգահեռ նվազմանը (2015 թվականի առաջին եռամսյակում ծնվել է 9452 երեխա, ինչը 1.9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից) մահացության ցածր ցուցանիշների հաշվին բնակչության բնական հավելաճը կազմել է 2,8% (1744 մարդ)։ -0-