Երևանի քաղաքապետարանը 300 մլն դրամ կհատկացնի մայրաքաղաքի կենդանաբանական այգու բարեկարգմանը
29.01.2014,
16:01
Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում 300 մլն դրամ կհատկացնի Երևանի պետական կենդանաբանական այգու բարեկարգմանը, հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում 300 մլն դրամ կհատկացնի Երևանի պետական կենդանաբանական այգու բարեկարգմանը, հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։
«Միջոցները կհատկացվեն կենդանաբանական այգու մի շարք վերականգնողական աշխատանքներ անցկացնելու, ինչպես նաև նոր վանդակներ տեղադրելու համար»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց փոխքաղաքապետը։
Ըստ նրա, այսօր կենդանաբանական այգին մի քանի չափանիշներով չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին, և քաղաքապետարանը որոշ աշխատանքներ է իրականացնում այդ խնդիրը վերացնելու համար։
«Աշխարհում այդքան էլ մեծ թիվ չեն կազմում մեր կենդանաբանական այգու պես ռելիեֆ ունեցող այգիները, և մենք պետք է ջանք գործադրենք, որ մեր կենդանաբանական այգին ներկայացվի պատշաճ կերպով»,– ավելացրեց Սուքիասյանը։
Նա նկատեց նաև, որ վերականգնողական աշխատանքների մի մասը կավարտվի ն մինչև մայիս, երբ կենդանաբանական այգին կբացի իր դռներն այցելուների առջև, իսկ ընդհանուր առմամբ աշխատանքների ավարտը ծրագրված է տարեվերջին։
Երևանի պետական կենդանաբանական այգին հիմնվել է 1941 թվականին։ Ենթադրվում է, որ հետագայում այն կվերածվի ժամանակակից կենդանաբանական և բուսաբանական այգու։ ($1-408,48 դրամ). -0-