Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը 4 ամսում կազմել է 171 431

04.06.2015, 13:39
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը 2015 թվականի հունվար–ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0.9 տոկոսով` հասնելով 492 879–ի, հայտնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական վարչության (ՔԱԳՎ)  մամուլի ծառայությունը։
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը 4 ամսում կազմել է 171 431
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը 2015 թվականի հունվար–ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0.9 տոկոսով` հասնելով 492 879–ի, հայտնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական վարչության (ՔԱԳՎ)  մամուլի ծառայությունը։

Հայաստանից մեկնած ուղևորների թիվն այս տարվա 4 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 261 783 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 263 068–ի դիմաց։ Միաժամանակ Հայաստան ժամանածների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 231 096 (2014 թվականի հունվար–ապրիլի 224 962–ի դիմաց)։

Հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոց» երևանյան օդանավակայանով Հայաստան է ներկրվել 1 039 տոննա բեռ (կրճատումը` 13,7%), արտահանվել` 1 504 տոննա  (կրճատումը` 7,8%).

Թռիչք–վայրէջքների ընդհանուր թիվը «Զվարթնոց» օդանավակայանում 4 ամսվա ընթացքում կազմել է 2 776 նախորդ տարվա 4 ամիսների 3 018–ի դիմաց։

Միաժամանակ Հայաստանի երկրորդ «Շիրակ» օդանավակայանով ուղևորահոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8 943 (կրճատումը` 24%), որոնցից մեկնած ուղևորների թիվը` 5 627, իսկ ժամանածների թիվը` 3 316։

«Արմենիա – միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը հայկական կառավարության հետ 2001 թվականին ստորագրած կոնցեսիոն կառավարման մասին 30–ամյա համաձայնագրով։ Ընկերության սեփականատերն American International Airports արգենտինյան ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։ -0-