Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-2

ԱՀ ՊՆ հրապարակել է շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժի կադրեր (ՎԻԴԵՈ)

22.04.2018, 17:53
Արցախի ՊՆ շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժի կադրեր է հրապարակել։
ԱՀ ՊՆ հրապարակել է շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժի կադրեր (ՎԻԴԵՈ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Այս գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:

«Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա առաջարկում ենք դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–