Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

ԱԺ–ն ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխությունները. կգործարկվի միասնական երթուղային ցանց

08.02.2018, 15:22
ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխություններն ու լրացումները:
ԱԺ–ն ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխությունները. կգործարկվի միասնական երթուղային ցանց

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխություններն ու լրացումները, որոնցով նախատեսվում է միասնական երթուղային ցանցի գործարկում։

«Միասնական ցանցը նախատեսում է յուրաքանչյուր մարզում մեկ օպերատորի առկայություն, որը սպասարկելու է բոլոր երթուղիները, այդ թվում` նրանք, որոնք այսօր ձեռնտու չեն որպես առանձին ուղղություն», – ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր մարզերից մեկում, ենթադրաբար` Արմավիրի մարզում, զուգահեռաբար աշխատելով բոլոր մարզերում նմանատիպ ցանցի մշակման ուղղությամբ, ինչը հնարավոր կլինի ավարտել տարվա ընթացքում։

Որպես միասնական ցանցի ներդրման դրական արդյունք փոխնախարարը նշեց, որ մեկ օպերատոր կունենա ավտոբուսներ մեծ ցանց և կկարողանա բոլոր մարզերն ապահովել տրանսպորտային հաղորդակցությամբ։

Այս պահին Հայաստանի ավելի քան 100 համայնք չունի տրանսպորտային հաղորդակցություն ճանապարհների վիճակի, ցածր ուղևորահոսքի պատճառով։–0–