Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանում գրանցվել է օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ

10.10.2016, 13:23
Հանգստյան օրերին Երևանում գրանցվել է օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ:
Երևանում գրանցվել է օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանգստյան օրերին Երևանում գրանցվել է օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ, Facebook-յան իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Կիրակի Երևանի Դավիթաշեն օդերևութաբանական կայանում գրանցվել է +30 աստիճան տաքություն, որը մոտ 2 աստիճանով գերազանցել է տվյալ օրվա պատմական առավելագույն ջերմաստիճանի արժեքը», - ասել է Սուրենյանը:

Երևանում երկուշաբթի սպասվում է +28...+29, այնուհետև աստիճանաբար կնվազի և ուրբաթ ցերեկային ժամերին կկազմի +24...+25։–0–