Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի (ՖՈՏՈ)

02.08.2019, 13:36
Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը:
Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար: Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019թ. կմեկնարկի Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները», - ատմել է նախարարը։

Նա նշել է նաև, որ նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում։-0-