Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում հանգստյան օրերին անձրևային եղանակ է կանխատեսվում. Հայհիդրոմետ

19.05.2016, 13:44
Հանգստյան օրերին Երևանում, Արարատյան դաշտավայրում և նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ:
Հայաստանում հանգստյան օրերին անձրևային եղանակ է կանխատեսվում. Հայհիդրոմետ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հանգստյան օրերին Երևանում, Արարատյան դաշտավայրում և նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Մայիսի 19-22-ը սպասվող կարճատև անձրևները կլինեն հիմնականում երեկոյան ժամերին ու գիշերվա առաջին կեսին և հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում», - գրում է նա:

Բացի այդ, կարճատև անձրևներ են սպասվում նաև Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի բարձրադիր գոտում:

Այժմ օդի ջերմաստիճանը +22 աստիճան է: -0-