Հայաստանում կքրեականացվի դաժան վերաբերմունքը կենդանիների հետ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների փաթեթը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել է 74 պատգամավոր, դեմ` 11, 17 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված փոփոխություններով առաջարկվում է Քրեական օրենսգրքում կոնկրետացնել «կենդնիների հետ դաժան վերաբերմունք» հասկացությունը, ինչպես նաև կթվարկվեն կենդանիներին տանջելու և նրանց կյանքից զրկելու բոլոր հնարավոր մեթոդները, որպեսզի բացթողումներ չլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Կենդանու խոշտանգման կամ նրան կանխամտածված կյանքից զրկելու համար նախատեսված է տուգանքնվազագույն աշխատավարձի 150-300–ապատիկի չափով կամ մինչև 1 տարի ազատազրկում: Երեխաների ներկայությամբ կամ նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքում նախատեսվում է տուգանք աշխատարձի 300-500–ապատիկի չափով կամ 1-3 տարի ազատազրկում:
Միաժամանակ փոփոխությունները չեն վերաբերում այն հասարակական վայրերի, որտեղ կենդանիները պահվում են հատուկ պայմաններում, և ստեղծվում է նրանց հետ շփվելու հնարավորություն:
Օրենքը պատասխանատվություն չի նախատեսում կենդանիների հարձակումներից պաշտպանվելու, ինչպես նաև տներում կամ գյուղատնտեսական աշխատանքների կատարման ժամանակ հայտնաբերված վնասատուների դեպքում (կրծողներ, միջատներ, խմբգր.), սակայն առաջարկում է նրանց դեմ պայքարի առավել մարդկային միջոցներ: Օրենքը չի արգելում նաև մատաղը։–0–