Լարսի անցակետում մոտ 300 տրանսպորտային միջոց է կուտակվել
25.12.2017,
12:07
«Վերին Լարս» հսկիչ անցակետում` ռուսական կողմում 282 տրանսպորտային միջոց է կուտակվել, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Վերին Լարս» հսկիչ անցակետում` ռուսական կողմում 282 տրանսպորտային միջոց է կուտակվել, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը` հղում անելով ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ին։
Միաժամանակ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ ԱԻՆ–ի նաև տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի անցանելի է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:–0–