Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-11

Փաշինյան. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 5 հազար քաղաքացի, թափուր է 7488 աշխատատեղ

16.09.2019, 17:09
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցնող մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի զբաղվածության ոլորտի վիճակը:
Փաշինյան. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 5 հազար քաղաքացի, թափուր է 7488 աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցնող մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի զբաղվածության ոլորտի վիճակը:

«Զբաղվածության կենտրոնների աշխատակիցների կողմից կապ է հաստատվել շուրջ 12 հազար գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 7488 թափուր աշխատատեղ: Աշխատանքի է տեղավորվել ավելի քան 5 հազար քաղաքացի», - ասաց վարչապետը:

Միաժամանակ նա հիշեցրեց, որ գյուղատնտեսական սեզոնային աշխատակիցները այլևս չեն զրկվի նպաստից:-0-