Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Քիմ Քարդաշյանը գնահատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը սոցցանցերում

08.10.2019, 15:45
Իշխանության գալուց հետո Փաշինյանն ակտիվորեն հրապարակումներ է անում սոցցանցերում:
Քիմ Քարդաշյանը գնահատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը սոցցանցերում

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկահայ մոդել, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը` WCIT 2019 համաժողովի ընթացքում տեղի ունեցած ելույթի ժամանակ գնահատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը սոցցանցերում:

Իշխանության գալուց հետո Փաշինյանն ակտիվորեն հրապարակումներ է անում սոցցանցերում, նա ոչ միայն ուղիղ եթեր է դուրս գալիս իր էջից, այլ նաև ակտիվ մեկնաբանում է երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

«Կարծում եմ, որ դա կարող է արդյունավետ լինել: Ինչի՞ ոչ (լինել ակտիվ սոցցանցերում)», - ասաց Քարդաշյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում այն որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ակտիվ են հիմա սոցցանցերում, այդ թվում` Փաշինյանը: 

Նա դրական համարեց քաղաքական գործիչների ներկայությունը սոցցանցերում:

«Դա լավ է, որ քաղաքական գործիչները կան սոցցանցերում: Հիմա դա հասարակության և մեծ թվով մարդկանց հետ շփվելու տարբերակներից մեկն է: Այդ իսկ պատճառով համարում եմ, որ դա կարող է շահավետ լինել», - ասաց Քարդաշյանը:-0-