Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Տուլայի ԲԿ-ում կվիրահատվի վթարից տուժած 15-ամյա ՀՀ քաղաքացին

20.06.2017, 17:58
Միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնիյ Նովգորոդ
Տուլայի ԲԿ-ում կվիրահատվի վթարից տուժած 15-ամյա ՀՀ քաղաքացին

ԵՐԵՎԱն, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 20-ին ժամը 12:00-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ Տուլայի ԲԿ-ում գտնվող Կառլեն Գեղամյանը (2002 թ.) կենթարկվի վիրահատության:

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նրա քույրը` Ռոզա Գեղամյանը (2005 թ.) այսօր դուրս կգրվի: Գեղամյանների մոր՝ Աիդա Հակոբյանի (1983 թ.) վիճակը մնում է նույնը` միջին ծանրության:

Ստուպինո քաղաքի հիվանդանոցում գտնվող 3 տուժածի առողջական վիճակը մնում է նույնը (միջին ծանրության)։

Հունիսի 18–ին ժամը 14.13-ին ՌԴ Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը,ինչի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած:

Տուժածներից 6-ը տեղափոխվել են Ստուպինո, 3-ը Տուլա քաղաքի հիվանդանոց: Պարզվել է նաև, որ միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնիյ Նովգորոդ: Հայտնի է նաև զոհի անունը, ով ՌԴ քաղաքացի 1961 թ. ծնված Նասիրով Օթարն է։-0-