Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ
24.06.2016,
18:05
Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել է քարաթափման հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել է քարաթափման հետևանքով, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկությանը։
«Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ–ը նաև տեղեկացնոմ է, որ հունիսի 24-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
ԱԻՆ–ը նաև զգուշացնում է, որ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ: -0-