Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Երևանի փողոցներից մեկում խախտվել է արագաչափի լուսարձակի աշխատանքային ռեժիմը

14.04.2017, 20:46
Երևանի փողոցներից մեկում խախտվել է  արագաչափի լուսարձակի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով այն սկսել է անհարկի լուսարձակել։
Երևանի փողոցներից մեկում խախտվել է  արագաչափի լուսարձակի աշխատանքային ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանի փողոցներից մեկում խախտվել է  արագաչափի լուսարձակի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով այն սկսել է անհարկի լուսարձակել։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 14-ին ժամը 16.55-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում խախտվել է Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում (Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքի լուսարձակի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով այն սկսել է անհարկի լուսարձակել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

«Հայտնում ենք, որ լուսանկարահանումներ տեղի չեն ունեցել և նշված ժամանակահատվածում երթևեկության արագության գերազանցման փաստեր չեն արձանագրվել», – նշվում է ՃՈ–ի տարածած հաղորդագրության մեջ։–0–