Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանում «կարմիր գծերի» տուրքի չվճարման համար տույժեր չեն կիրառվի մինչև Երևանի փողոցներում ձնամաքրման ավարտը

01.02.2017, 11:52
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մինչև Երևանի փողոցներում ձնամաքրման ավարտը «կարմիր գծերի» տուրքի չվճարման համար տույժեր չեն կիրառվի։
Երևանում «կարմիր գծերի» տուրքի չվճարման համար տույժեր չեն կիրառվի մինչև Երևանի փողոցներում ձնամաքրման ավարտը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մինչև Երևանի փողոցներում ձնամաքրման ավարտը «կարմիր գծերի» տուրքի չվճարման համար տույժեր չեն կիրառվի։

Մասնավորապես նշվում է, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

«Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–