«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» միջազգային ցուցահանդեսը Երևանում կանցկացվի մարտի 27-29–ին
16.03.2015,
21:55
«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի «Երևան EXPO» ցուցահանդեսային սրահում մարտի 27-ից 29-ը, հայտնում է միջոցառման կազմակերպիչ LOGOS EXPO Center ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի «Երևան EXPO» ցուցահանդեսային սրահում մարտի 27-ից 29-ը, հայտնում է միջոցառման կազմակերպիչ LOGOS EXPO Center ընկերության մամուլի ծառայությունը։
Տեղական և արտասահմանյան ընկերությունները կներկայացնեն բժշկական սարքավորումների մեծ քանակություն։ ՄԻջոցառման առանձնահատկություններից մեկը բժշկական խոշոր կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությունը կլինի։
Բացի այդ, ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա միջազգային ատամնաբուժական ֆորում «XXI - րդ դարի ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՆ» խորագրով:
Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են` «պրոֆիլակտիկ բժշկություն», «կլինիկական բժշկություն», «ատամնաբուժություն», «դեղագործություն», «ախտորոշում», «մայրություն և խնամք», «բժշկական սարքավորումներ», «հիգիենա»։
Կլինեն վարպետության դասեր, տեսադիտումներ, բուժիչ կոսմետոլոգիայի թրենինգներ, դեմքի և մարմնի մաշկի խնամքի ծրագրեր, կլոր սեղաններ, սեմինարներ։
Միջոցառումն անցկացվում է Հայաստանի առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ։
LOGOS EXPO Center–ն առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը բացարձակ առաջատար է ճյուղային, արդյունաբերական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։
Վերջին 5 տարիներին LOGOS EXPO Center–ը կազմակերպել է ավելի քան 200 մասնագիտացված և ունիվերսալ միջազգային ցուցահանդեսներ, որոնք տնտեսության տարբեր ոլորտներ են ընդգրկում։
LOGOS EXPO Center ընկերությունը ՀՀ կառավարության, երկրի նախարարությունների և գերատեսչությունների, միությունների, Հայաստանում այլ երկրների դեսպանությունների օժանդակությամբ ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են ազգային տնտեսության դինամիկ զարգացումը։ -0-