Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա

19.11.2015, 10:55
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի զրոյից բարձր 11–17 աստիճանի սահմանում։ Նոյեմբերի 19–ի գիշերը Երևանում ջերմաստիճանը կնվազի` հասնելով զրոյից ցածր 2–ի աստիճանի, իսկ հետագայում աստիճանաբար կբարձրանա։ –0–