Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Իրավիճակը Վերին Լարսում ստաբիլացման միտում ունի. փոխնախարար

11.07.2018, 15:07
Վերին Լարսի խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման։
 Իրավիճակը Վերին Լարսում ստաբիլացման միտում ունի. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վերին Լարսի խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման, հայտնել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը։

Հունիսի վերջից Վերին Լարս անցակետում նկատվում էր հայկական բեռնատարերի կուտակում, որոնք չէին կարողանում անցնել անցակետը։ Ըստ ականատեսների, մեքենաները, հիմնականում, բեռնված են եղել գյուղատնտեսական արտադրանքով։

Facebook–ի իր էջում Փամբուկչյանը ներկայացրել է Լարսի անցակետում իրավիճակն այս պահի դրությամբ:

«Ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում է մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով: Վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից տասը հայկական», – գրել է նա:

Միաժամանակ փոխնախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել վրացական իշխանություններին, հայկական շուտ փչացող մթերքներ տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար, ինչի շնորհիվ ոչ մի բեռի փչացման ահազանգ չի ստացվել:–0–