Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով տարածաշրջանում առաջատարի դիրքում է և զբաղեցնում է երկրորդ տեղը ԱՊՀ–ում

12.02.2014, 11:20
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված և նրանց կողմից հրապարակվող մամուլի ազատության ամենամյա ցուցիչի համաձայն՝ 2014 թ.–ին Հայաստանը այդ ցուցիչով տարածաշրջանում առաջատարն է, իսկ ԱՊՀ–ում զբաղեցնում է երկրորդ տեղը։
Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով տարածաշրջանում առաջատարի դիրքում է և զբաղեցնում է երկրորդ տեղը ԱՊՀ–ում
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված և նրանց կողմից հրապարակվող մամուլի ազատության ամենամյա ցուցիչի համաձայն՝ 2014 թ.–ին Հայաստանը այդ ցուցիչով տարածաշրջանում առաջատարն է, իսկ ԱՊՀ–ում զբաղեցնում է երկրորդ տեղը։

Ըստ ցուցիչի` Հայաստանը զբաղեցնում է 78–րդ տեղը (2013 թ.–ին` 74–րդ տեղ) ուսումնասիրության մեջ ներառված 180 երկրների շրջանում, Վրաստանը 84–րդ տեղում է (2013 թ.–ին` 100–րդ տեղ), իսկ Ադրբեջանը 160–րդ տեղում է (2013 թ.–ին` 156–րդ տեղ)։

Ըստ ցուցիչի` ԱՊՀ–ում մամուլի ազատության ցուցիչով առաջատարն է Մոլդովան` 56–րդ տեղ։ Ղրղզստանը 97–րդ տեղում է, Տաջիկստանը` 115–րդ, Ուկրաինան զբաղեցնում է 127–րդ տեղը, Ռուսաստանը` 148–րդ, Բելառուսը 157–րդ տեղում է, Ադրբեջանը` 160–րդ, Ղազախստանը` 161–րդ, Ուզբեկստանը` 166–րդ, իսկ Թուրքմենստանը` 178–րդ։

2014 թ.–ի Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն` ԱՊՀ գոտին գլխավորող երկրների քառյակը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Չնայած մեծ ցրվածությանը` Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ղրղզստանը բնութագրվում են զգալի բազմակարծությամբ և հարաբերականորեն թույլ պետական գրաքննությամբ։

«Սակայն հասարակության ուժեղ բևեռացումն արտացոլվում է մեդիա դաշտի և լրագրողների աշխատանքային մթնոլորտի վրա, ովքեր հաճախ տուժում են տարբեր տեսակի ճնշումներից։ Այն պայմաններում, երբ ԶԼՄ–ների քաղաքական կողմնորոշումը էականորեն առնչություն ունի իրենց սեփականատերերի անձի հետ, մեծ մարտահրավեր է մնում խմբագրությունների անկախության ապահովումը», – նշվում է զեկույցում։

Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանում և Հայաստանում 2013 թ.–ի ընտրություններն անցել են ավելի հանգիստ
մթնոլորտում, քան նախորդները։

«Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելի հազվադեպ են գրանցվել։ Պետական աուդիովիզուալ արշավը մեծ հաջողությունների է հասել անաչառության տեսակետից, սակայն ընտրական ժամանակահատվածը սրացրել է տեղեկատվական պատերազմը մասնավոր ԶԼՄ–ների շրջանում, պատերազմ, որտեղ իշխանությունները զգալիորեն գերակշռում են», – նշում են փորձագետները։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Հայաստանի այլ հարևաններին, ապա Մամուլի ազատության ցուցիչում Թուրքիան զբաղեցնում է 154–րդ տեղը, Իրանը` 173–րդ։

Ցուցիչում առաջատարներն են Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, վարկանիշային աղյուսակը եզրափակում են Սոմալին, Սիրիան, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։
Վարկանիշային աղյուսակն անփոփոխ կերպով գլխավորում են եվրոպական երկրները` Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը և Անդորրան, վարկանիշային աղյուսակը եզրափակում են Չինաստանը, Սոմալին, Սիրիան, Թուրքմենստանը, ԿԺԴՀ–ն, Էրիթրեան։

Միաժամանակ իրավապաշտպանները լուրջ պահանջներ ունեն ԵՄ մի շարք երկրների նկատմամբ։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2011–2012 թթ.–ի վարկանիշի համաձայն` Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով Հարավային Կովկասում առաջատարի դիրքում է հայտնվել` բարձրանալով 24 հորիզոնականով և զբաղեցնելով 77–րդ տեղը։–0–