Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Մատակարար ընկերությունները բունտ են կազմակերպել ՊՆ–ի դեմ

23.11.2017, 12:58
ՀՀ պաշտպանության նախարարությանը տարբեր ապրանքներ մատակա¬րարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան։
Մատակարար ընկերությունները բունտ են կազմակերպել ՊՆ–ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությանը տարբեր ապրանքներ մատակա­րարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան, գրում է «Ժողովուրդը»։

Թերթի հաղորդմամբ, «ԽԱՔ» ՍՊԸ-ն, որ զբաղվում է կաթի մատակարարմամբ, դիմել է Կենտ­րոն և Նորք-Մարաշ վարչական շրջան­ների ընդհանուր իրավասության դատա­րան և պահանջում է, որ անվավեր ճա­նաչի ՊՆ-ի որոշումը՝ իրենց հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին:

Նման հայցով դատարան է դիմել նաև հաճար, լոբի և նման մթերք մա­տակարարող «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն:

«Թե ինչն է ստիպել ՊՆ-ին միակողմանի լուծարել այս ընկերությունների հետ պայմանագի­րը, պարզ չէ: Բայց փաստ է, որ ՊՆ-ն հայտնվել է պատասխանողի կարգավի­ճակում։ Դատարանն ընդունել է հայցերը և քննելու է», – նշում են հոդվածի հեղինակները։–0–