«Ռոսիա սեգոդնյա»–ն բացել է Անդրեյ Ստենինի անվան ֆոտոմրցույթի աշխատանքների ընդունելություն
02.02.2015,
21:21
Սկսվել է ՌԴ–ի`ՅՈՒՆԵՍԿՕ–ի գործերով հանձնաժողովի հովանու ներքո «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի կողմից անցկացվող Անդրեյ Ստենինի անվան միջազգային ֆոտոմրցույթի աշխատանքների ընդունելությունը։ Հիշեցնենք, որ Անդրեյ Ստենինը զոհվել է 33 տարեկան հասակում 2014 թվականի օգոստոսին Ուկրաինայի արևելքում խմբագրական առաջադրանքի կատարման ժամանակ, հաղորդում է «Նովոստի–Արմենիան» հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Սկսվել է ՌԴ–ի`ՅՈՒՆԵՍԿՕ–ի գործերով հանձնաժողովի հովանու ներքո «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի կողմից անցկացվող Անդրեյ Ստենինի անվան միջազգային ֆոտոմրցույթի աշխատանքների ընդունելությունը։ Հիշեցնենք, որ Անդրեյ Ստենինը զոհվել է 33 տարեկան հասակում 2014 թվականի օգոստոսին Ուկրաինայի արևելքում խմբագրական առաջադրանքի կատարման ժամանակ, հաղորդում է «Նովոստի–Արմենիան» հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Մրցույթի նպատակն է` օժանդակել երիտասարդ լուսանկարիչներին պրոֆեսիոնալ վարպետությանը ձգտելու հարցում և բացվել է 18-34 տարեկան մասնակիցների համար։ Աշխատանքների ընդունելությունն անցկացվում է www.stenincontest.ru կայքում 2015 թվականի փետրվարի 2–ից ապրիլի 15–ը։
Մրցույթի ժյուրիում են ռուսական և համաշխարհային ֆոտոհանրության առաջատար ներկայացուցիչներ, որոնց թվում են` Մոսկվայի Արտ Թանգարան Մուլտիմեդիայի տնօրեն Օլգա Սվիբլովան Москва (ՄԱԹՄ), World Press Photo մրցույթի բազմակի հաղթող և ժյուրիի անդամ, Reuters և The Associated Press համաշխարհային լրատվական գործակալությունների ֆոտոծառայությունների ղեկավարներ Գրիգորի Դուկորը և Դենի Պակենը ու այլոք։
Հաղթողների պարգևատրման արարողությունը կկատարվի 2015 թվականի հունիսի 3–ին Մոսկվայում։
Ինչպես նշել է Օլգա Սվիբլովան` մեկնաբանելով մրցույթը, իր կարճ ստեղծագործական գործունեության ընթացքում Անդրեյ Ստենինն իր էջերն է գրել Ռուսաստանի պատմության մեջ, Մոսկվայի պատմության, 21–րդ դարի պատմության մեջ։ Երկու անգամ դարձել է Մոսկվայի մասին «Արծաթե տեսախցիկ» լավագույն ֆոտոռեպորտաժի մրցույթի մրցանակակիր` 2010 թվականին «Մանեժնայա հրապարակ» լուսանկարների շարքի համար, 2013–ին` «Զուգահեռ աշխարհներ» շարքի համար։
«Կա մի արտահայտություն` «Ոչ մի օր առանց մի տողի»` Անդրեյ Ստենինը նկարում էր ամենուր, միշտ, նոր թեմաներ, գեղարվեստական նոր լեզու էր փնտրում։ Անդրեյ Ստենինի անվան` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հիմնած ֆոտոլրագրության միջազգային մրցույթը շատ կարևոր է։ Այն թույլ է տալիս նոր անուններ բացահայտել, աջակցում է երիտասարդ վարպետներին, նրանց նոր նախագծեր իրագործելու հնարավորություն է տալիս։ Մրցույթը բարձարցնում է ֆոտոլրագրողի մասնագիտության հեղինակությունը, մեզ բոլորիս աշխարհը երիտասարդների աչքերով տեսնելու հնարավորություն է տալիս և պահպանում է ժամանակակից պատմությունն ապագա սերունդների համար»,– ասաց նա։
Ստենինի ծննդյան օրը` 2014 թ.–ի դեկտեմբերի 22–ին, «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն հայտարարել էր 18–33 տարեկան պրոֆեսիոնալ լուսանկարիչների մրցույթի մասին, որը կտևի մինչև 2015 թ.–ի հունիսի 3–ը։ Մրցույթը կունենա չորս անվանակարգ` «Գլխավոր նորություններ», «Առօրյա խնդիրներ», «Սպորտ» և «Առօրյա կյանք» և երեք մրցանակային տեղ` առանձին լուսանկարի և ֆոտոշարի համար։ «Գրան պրին» կընտրվի ժյուրիի անդամների ձայների մեծամասնությամբ մրցույթի բոլոր անվանակարգերում հայտավորված լավագույն աշխատանքներից։
Առաջին տեղի համար սահմանված է 50 հազար ռուբլի, երկրորդ տեղի համար` 35 հազար ռուբլի, երրորդ տեղի համար` 25 հազար ռուբլի հարկերի վճարումից հետո։ Եվ, իհարկե, կլինի Գրան–պրի, որին կարժանանա այն լրագրողը, ով կներկայացնի առավել հասուն, վառ և հետաքրքիր աշխատանքներ։ Գրան–պրիի համար սահմանված է 500 հազար ռուբլի
Մրցույթի շրջանակում համաշխարհային ֆոտոհանրության ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի նոր անուններ բացահայտել ֆոտոլրագրության մեջ, աջակցել և զարգացնել ֆոտոլրագրության բարձր չափանիշները, Ռուսաստանում և աշխարհում ձևավորել վավերագրական լուսանկարչության որակի չափանիշները։
Մրցույթի նպատակն է հանրաճանաչ դարձնել լուսանկարչությունը, հանրության ուշադրությունը գրավել ֆոտոլրագրության նպատակների և խնդիրների վրա, ինչպես նաև աջակցել երիտասարդ լուսանկարիչներին։ Հենց նրանք են մասնակցելու մրցույթին։
Մրցանակաբաշխությունը, ինչպես նաև մրցութային աշխատանքների ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2015 թ.––ի հունիսի 3–ին Մոսկվայի ցուցահանդեսային հարթակներից մեկում։–0–