Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Վարչական որոշ շր¬ջանների ՀՀԿ-ական ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել. թերթ

31.07.2018, 10:29
Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարակա­նից հետո քաղաքի վարչական որոշ շր­ջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում:
Վարչական որոշ շր¬ջանների ՀՀԿ-ական ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարակա­նից հետո քաղաքի վարչական որոշ շր­ջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նրանց հետագա ղեկավարումը դեռևս շարու­նակում է օդում կախված մնալ: Նրան­ցից մի քանիսն անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են: «Հրաժարականի դիմում ար­դեն գրել է Էրեբունի վարչական շրջա­նի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը», – գրում է թերթը: 

Տեղեկությունը ճշ­տելու նպատակով «Ժողովուրդ» օրա­թերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, որը նշեց. «Նման տե­ղեկություն չունեմ»։–0–