Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաշինգտոնում կմասնակցի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին
05.05.2015,
11:34
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, հայտնեցին Մայր Աթոռի մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, հայտնեցին Մայր Աթոռի մամուլի ծառայությունից:
Այցի ընթացքում Նորին Սրբությունն իր օրհնությունը կբերի նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական-պատգամավորական տարեկան ժողովին:
Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը և Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը:–0–