Հայաստանում ամփոփվել են «Ժողովրդական ապրանքանիշ №1» առաջին մրցույթի արդյունքները
05.11.2013,
14:13
Հայաստանում ամփոփվել են «Ժողովրդական ապրանքանիշ №1» առաջին մրցույթի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ամփոփվել են «Ժողովրդական ապրանքանիշ №1» առաջին մրցույթի արդյունքները։
«Ժողովրդական ապրանքանիշ №1» մրցույթում այս կամ այն ապրանքանիշի օգտին քվեարկում է հենց սպառողը։ Մրցույթի նպատակն է աջակցել տեղական արտադրողներին և բացահայտել, ժողովրդի կարծիքով, լավագույն ապրանքանիշը սննդի արդյունաբերության ոլորտում։ Քվեարկությունը կայացել է հոկտեմբերի 10–ից 31–ն ընկած ժամանակահատվածում Armproduct.am կայքում։
«Սպառողներն իրենք են մուտքագրել այս կամ այն ապրանքանիշի անվանումը, մենք որևէ տարբերակներ չենք առաջարկել»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը։
Ըստ նրա, մրցույթն անցկացվել է ինը անվանակարգում` հյութեր, մսամթերք, գինի, պանիր, թթվասեր, հանքային ջուր, կոնյակ, պահածոյացված մթերք, զովացուցիչ ըմպելիք, չրեր։
Այսպես, ըստ քվեարկության արդյունքների, լավագույն հյութ է ճանաչվել Noyan ապրանքանիշը, որը ստացել է ձայների ընդհանուր թվի 20 տոկոսը։ «Մսամթերք» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Becon» («Becon Prod» ՍՊԸ) ապրանքանիշը` ստանալով ձայների 20,4 տոկոսը։
Մրցույթի մասնակիցների կարծիքով լավագույն գինին «Վեդի Ալկո» ապրանքանիշն է («Վեդի Ալկո» ՍՊԸ, ձայների 9,5 տոկոս), «Պանիր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Կալինինոն» («Կալինինո» ՍՊԸ, ձայների 9,6 տոկոս), իսկ «Թթվասեր» անվանակարգում` «Աշտարակ–Կաթ» («Աշտարակ–Կաթ» ՓԲԸ, ձայների 19,2 տոկոս)։
Ըստ քվեարկողների, հանքային ջրի լավագույն ապրանքանիշ է ճանաչվել «Բջնին» (RRR հանքային ջրերի գործարան, ձայների 20%), կոնյակի լավագույն ապրանքանիշ` «Արարատը» (Երևանի կոնյակի գործարան, ձայների 52,4 տոկոս), պահածոյացված մթերքի լավագույն ապրանքանիշ` Artfood–ը (Արտաշատի պահածոների գործարան, ձայների 52 տոկոս), զովացուցիչ ըմպելիքի լավագույն ապրանքանիշ` «Մաքուր Ջուր»–ը («MGA Waters» ՍՊԸ, ձայների 16,7 տոկոս), չրերի լավագույն ապրանքանիշ`
«Հայկական չրեր»–ը (մասնավոր ձեռներեց, ձայների 4,8 տոկոս)։
Քվեարկությանը մասնակցել է 250 մարդ։
Ըստ Միրզոյանի, հայ սպառողը, ցավոք, դեռ լիովին չի տարբերում ապրանքանիշը, ապրանքի տեսակը և արտադրող ընկերությունը։
Անվանակարգերից յուրաքանչյուրից ձայների ամենամեծ քանակը ստացած ապրանքը նույնպես կներկայացվի ՀՀ Առողջապահության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատոր փորձաքննության և միայն ISO չափանիշներին համապատասխանելու դեպքում տվյալ արտադրողը կստանա «Ժողովրդական ապրանքանիշ №1» մրցանակը։ Անհամապատասխանության դեպքում մրցանակը չի հանձնվի։
Մրցանակը «Ժողովրդական ապրանքանիշ №1» գրությամբ ինքնատիպ տարբերանշան է, որն արտադրողը կարող է օգտագործել իր գովազդային ընկերություններում կամ 2 տարի տեղադրել ապրանքի փաթեթավորման վրա։
Մրցույթի կազմակերպիչներն են «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ–ն և Armproduct.am կայքը։ –0–