Ավագանին տրանսպորտից օգտվելու արտոնություններ սահմանեց դպրոցականների և ուսանողների համար
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի ավագանին հաստատել է տրանսպորտից օգտվելու արտոնությունները դպրոցականների և ուսանողների համար։
«Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում դպրոցականների և ուսանողների կողմից գնված մեկամսյա անսահմանափակ փաթեթների գնման դեպքում նրանք հավելյալ 15 օր արտոնություն են ստանում, այսինքն ունենում են 45 օր անսահմանափակ երթևեկելու հնարավորություն», – այսօր Ավինյանն այսօր Ավագանու նիստի ժամանակ։
Միասնական տոմսային համակարգի մասին
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանում գործում է միասնական տոմսային համակարգը, է ավտոբուսներում, տրոլեյբուսներում և մետրոյում այլևս հնարավոր չէ կանխիկով վճարում կատարել: Կան մի քանի վճարման տարբերակներ, TelCell Wallet բջջային հավելված, բանկային քարտեր և տրանսպորտային քարտեր։
Գործում են հետևյալ սակագնային փաթեթները․
150 դրամ - 1 ուղևորություն
* 280 (300) դրամ - 180րոպե/ 3 ուղևորություն
1500 դրամ - 10 ուղևորության փաթեթ/45 օր
* 880 (900) դրամ - 1 օր անսահմանափակ ուղևորություն
* 4800 (5000) դրամ - 7 օր անսահմանափակ ուղևորություն
* 8800 (9000) դրամ - մեկ ամիս անսահմանափակ
* 23600 (24000) դրամ – 3 ամիս անսահմանափակ
* 88000 (90000) դրամ - 365 օր անսահմանափակ
* 480 (500) դրամ - դեպի Զվարթնոց օդանավակայան / 1 ուղևորություն։