Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Գրիպի և ՍՇՎ–ի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում նորմայի սահմաններում է

21.12.2015, 14:00
Գրիպի և սուր չնճառական վարակների հետ կապված համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում մտավախություններ չի առաջացնում և գտնվում է նորմայի սահմաններում, երկուշաբթի լրագրողներին ասաց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։
Գրիպի և ՍՇՎ–ի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում նորմայի սահմաններում է

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գրիպի և սուր չնճառական վարակների հետ կապված համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում մտավախություններ չի առաջացնում և գտնվում է նորմայի սահմաններում, երկուշաբթի լրագրողներին ասաց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։

 

 «Չնայած, որ Իրանում այժմ տարածված է H1N1 խոզի գրիպի վիրուսը, Հայաստանում ընդամենը երեք դեպք է արձանագրվել»,– ասաց Ասոյանը, միաժամանակ ավելացնելով, որ խոզի և սովորական գրիպի ախտանիշները գրեթե նույնն են։ Նա միաժամանակ զերծ մնաց վարակվածների և ամբուլատոր բուժում անցնող հիվանդների թիվը նշելուց։

«Ներկայում հիվանդությունների ծանր դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել։ Իրավիճակը բավականին բարենպաստ է։ Պետք է միաժամանակ հիշել, որ ցանկացած գրիպ վտանգավոր հիվանդություն է, իսկ հակաբիոտիկներ ընդունել կարելի է միայն վարակաբանի ցուցմամբ»,– ասաց Ասոյանը։

Հաշվի առնելով առաջիկա տոները` գլխավոր վարակաբանը կոչ արեց Հայաստանի բնակչությանը չչարաշահել ոգելիցը, ինչպես նաև չափավոր սնվել։

-0-