Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայ վարորդները մնացել են «Վերին Լարս» անցակետի «գերության մեջ»

06.07.2018, 15:24
Հայ վարորդները «գերի» են մնացել «Վերին Լարս» անցակետում, գրում է «Ժամանակ» թերթը։
Հայ վարորդները մնացել են «Վերին Լարս» անցակետի «գերության մեջ»

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայ վարորդները մնացել են «Վերին Լարս» անցակետի «գերության մեջ», գրում է «Ժամանակ» թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, հղում անելով վարորդներից մեկին, իրավիճակը ոչ մի կերպ չի լուծվում, քանի որ վրացական, ադրբեջանական և ռուսական համարանիշերով մեքենաներն անցնում են անարգել, իսկ հայկական համարներով մեքենաներն օրեր շարունակ հերթում են մնում։ 


«Պատանդ ենք մնացել այս ճանապարհին, քանի որ ոչ կարող ենք առաջ անցնել, ոչ էլ վերադառնալ, բացի այդ, ամեն օր կայանելու գումար ենք վճարում։ Արդեն չեմ խոսում այն մասին, որ բեռնատար մեքենաներում գյուղմթերքը փչանում է»,– ասել է վարորդ Կարեն Ադամյանը պարբերականի հետ զրույցում։


Արդեն օրեր շարունակ «Վերին Լարս» անցակետում կուտակվում են Հայաստանց մեկնող բեռնատար մեքենաներ, որոնք չեն կարողանում անցնել անցակետը: Ինչպես նշում են ականատեսները, ավտոմեքենաները հիմնականում բեռնված են հայկական գյուղմթերքով, սակայն չեն կարողանում հատել սահմանը։


Ավելի վաղ Տրանսպոտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների տրանսպորտի վարչության պետ Դավիթ Մելքոնյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է, որ իրավիճակը բացատրվում է սեզոնայնությամբ, կապված է անցակետի թողունակության հետ, այլ պատճառներ չկան։

Նրա խոսքով, Վերին Լարսի նախագծային թողունակությունը սահմանափակված է բնական առանձնահատկություններով։ Օրական այն սովորաբար կազմում է 70-80 միավոր բեռնատար, 200 միավոր մարդատար տրանսպորտ և 40 ավտոբուս, ինչպես նաև 4000 ֆիզիկական անձ։

«Վերին Լարս» անցակետով անցնում է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը, որը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին է։ -0-