Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի անձնագիրը զբաղեցրել է 71-րդ տեղը Henley & Partners-ի 2026թ․–ի վարկանիշում

14.01.2026, 18:18
Ներկայումս Հայաստանի անձնագիր ունեցողների համար հասանելի է առանց վիզայի մուտքը 66 երկիր
Հայաստանի անձնագիրը զբաղեցրել է 71-րդ տեղը Henley & Partners-ի 2026թ․–ի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը զբաղեցրել է 71-րդ տեղը Henley & Partners ընկերության 2026 թվականի անձնագրերի վարկանիշում՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը երեք հորիզոնականով:

Ըստ ընկերության կայքում հրապարակված ցանկի՝ ներկայումս Հայաստանի անձնագիր ունեցողների համար հասանելի է առանց վիզայի մուտքը 66 երկիր։

Վարկանիշը գլխավորում է Սինգապուրը․ նրա քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 192 երկիր։ Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Ճապոնիան և Հարավային Կորեան, որոնց անձնագրերն ապահովում են մուտք դեպի 188 երկիր։ Ցանկը եզրափակում են Իրաքը (99-րդ տեղ, 29 երկիր), Սիրիան (100-րդ տեղ, 26 երկիր) և Աֆղանստանը (101-րդ տեղ, 24 երկիր)։

Henley Passport Index-ը (Անձնագրերի ինդեքս) անձնագրերի միջազգային վարկանիշ է, որը կազմվում է՝ հիմնվելով այն երկրների և տարածքների քանակի վրա, որոնք հասանելի են այցելության համար առանց նախնական վիզա ստանալու։ Վարկանիշը թարմացվում է ամեն ամիս և օգտագործվում է որպես ստանդարտ ուղեցույց՝ քաղաքացիների գլոբալ տեղաշարժը գնահատելու համար։ Ինդեքսն ընդգրկում է 199 անձնագիր և 227 ուղղություն ու ձևավորվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) բացառիկ տվյալների հիման վրա։