Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայասստանում մի շարք փակ ավտոճանապարհներ կան

14.12.2016, 17:16
Տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Հայասստանում մի շարք փակ ավտոճանապարհներ կան

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։ 

«Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց», - նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԻՆ-ի տվյալներով, ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-Լուսաղբյուր, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ալագյազ-Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Շիրակի մարզում բուք է:

Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Չայնիի ոլորաններին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: -0-