Հայաստանը «Վերին Լարս» անցակետի այլընտրանքային տարբերակ է գտել

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը «Վերին Լարսի» այլընտրանք է գտել, հայտնեց Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Ձմռանն այս ուղղությունը փակվում է քարաթափումների հետևանքով, այդ պատճառով հաճախ բեռնատարների կուտակումներ են տեղի ունենում, նմանատիպ իրավիճակ է ստեղծվում գարնանը և աշնանը սելավային հոսքերի պատճառով։ Կառավարության նիստերից մեկում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Տրանսպորտի նախարարությանը Ռուսաստանի հետ տրանսպորտային այլընտրանքային հաղորդակցություններ մշակել և այդ հարցով բանակցություններ վարել ռուսական և վրացական կողմերի հետ։
«Որպես Վերին Լարսի այլընտրանք մենք դիտարկում ենք ոչ միայն ավտոճանապարհը, այլ նաև լաստանավային փոխադրումը, որը գոյություն ունի այսօրվա դրությամբ, հատկապես` հաշվի առնելով գնային առաջարկությունը»,– ասաց Մարտիրոսյանը։
Նախարարը նշեց, որ բեռների փոխադրումը Ռուսաստանի հեռավոր մարզեր երկաթուղային ճանապարհով կրկնակի էժան է ավտոփողադրումներից, թեև Հյուսիսային Կովկաս հասցնելն ավտոտրանսպորտով, բնականաբար, ավելի էժան է։
Ինչպես կարծում է պետգերատեսչության ղեկավարը, դա Վերին Լարսի այլընտրանք է, իսկ լաստանավային և երկաթուղային փոխադրումների մեծ զեղչերը Ռուսաստանի և Վրաստանի տարածքում տվյալ ուղղությունը ոչ միայն գրավիչ է, այլ նաև շահավետ` արտադրանքի ինքնարժեքի նվազման հաշվին։ -0-