Հայազգի բարերար Մաքսիմ Աթայանցն Արցախում է արցախյան բնակավայրերից մեկի վերականգնման նպատակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հինգշաբթի ընդունել է Սանկտ Պետերբուրգի բնակիչ, բարերար, արցախցի Մաքսիմ Աթայանցին, հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Աթայանցն այս օրերին Արցախում է ԼՂՀ Հադրութի շրջանի Առաքել համայնքի հարակից բնակավայրի վերականգնման և բնակեցման ծրագրի իրագործումը քննարկելու նպատակով։
Ղարաբաղյան կառավարության ղեկավարը ողջունել է բարերարի հայրենասիրական կանոնավոր գործունեությունը, հատկապես Արցախի համար այս ծանր օրերին։
Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Աթայանցի ծրագիրը նոր ազդակ կհաղորդի համայնքին, դրական կազդի դրա զարգացման վրա։
Բարերարը հայտնեց, որ ծրագրի շրջանակում մինչ օրս կառուցվել է երկու տուն, նախատեսվում է մի քանիսի կառուցումը ևս, որոնք կտրամադրվեն բազմազավակ ընտանիքների։
«Բացի տների կառուցումից, կվերականգնվեն նաև բնակավայրի ենթակառուցվածքները, ծրագրվում է գործարկե նաև արտադրամաս»,– նշեց Աթայանցը։ -0-