ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը համաձայն չէ ՎՊ–ի բացահայտած խախտումների հետ
01.07.2013,
18:46
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը համաձայն չէ Վերահսկիչ պալատի գնահատականի հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը համաձայն չէ Վերահսկիչ պալատի գնահատականի հետ։
«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում ընտրանքային կարգով 8 օբյեկտում իրականացված մոտ 990 մլն դրամի հիմնանորոգման աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 47 մլն դրամի անորակ աշխատանք։
«Ես 47 մլն-ի բովանդակության հետ համաձայն չեմ, չեմ գտնում, որ դրան պետք էր ֆինանսական գնահատական տրվեր, ես գտնում եմ, որ պետք է արձանագրվեր` այսքան հատվածում ճաքեր են առաջացել և պետք է դրանք վերացվեն, ինչի հետ ես կհամաձայնվեի»,- ասաց Նավասարդյանը լրագրողներին։
Արմավիրի մարզում ոռոգման ջրանցքների շինարարությունում ՎՊ-ն 47 մլն դրամ անարդյունավետ ծախս է գնահատել՝ 300 մետրի վրա ճաքեր լինելու պատճառով:
«Այդ ճաքերի մասին նույնիսկ կարելի էր չնշել, քանի որ բոլոր թերությունները շինարարական կազմակերպությունը պարտավորվում է վերացնել և վերացրել է»,- ասաց Նավասարդյանը։
Անդրեասյանի խոսքով` անորակ աշխատանքներ են բացահայտվել 300 մետրում, այն դեպքում, որ կառուցվել են ավելի քան 90 կմ ջրանցքներ, և կապալառուն իր հաշվին վերացրել է եղած թերությունները։
Լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված ՎՊ–ի հրապարակած տվյալները, Անդրեասյանը պատասխանեց. «Սա ստուգողի և ստուգվողի հարատև կոնֆլիկտն է։ ՎՊ-ն խնդիր ունի բացահայտել թերացումներն ու ի ցույց դնել, իրականացնողը խնդիր ունի կատարված աշխատանքը հավուր պատշաճի ներկայացնել: Զարմանալի կլիներ, եթե այդ կոնֆլիկտը չլիներ: Եթե ստուգողի և ստուգվողի միջև կոնֆլիկտ չկա, ուրեմն գործերը վատ են»։
ՀՀ Վերահսկիչ պալատը հունիսի 13–ին խորհրդարանին ներկայացրեց 2012թ.–ի պետբյուջեի ծախսերի հետ կապված իրավիճակի մասին զեկույցը։ Փաստաթղթի համաձայն, խախտումների և պետական միջոցների կողոպտման գերակշռող դեպքերը գրանցվել են քաղաքաշինության և պետական գնումների ոլորտում։ Ազգային ժողովում ներկայացնելով զեկույցը` ՎՊ–ի ղեկավար Իշխան Զաքարյանը ընդգծեց նաև, որ ոլորտներից շատերում իրավիճակն անփոփոխ է մնում, և ամեն տարի նույն ոլորտներում նույն խախտումներն են հայտնաբերվում։
Շաբաթ օրը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի ղեկավարի հայտարարությունը սխալ ու անհեռանկարային է անվանել։ Դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` նախագահը խորհուրդ է տվել նրան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել մանրամասն, արագ ու թափանցիկ կերպով հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին։
Երկուշաբթի կառավարությունում սկսվել է Վերահսկիչ պալատի նշած խնդիրների քննարկման գործընթացը։-0-