Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հրապարակվել է պարետի որոշումը. ինչ նոր փոփոխություններ և կանոններ են նախատեսվում արտակարգ դրության ժամանակ

15.05.2020, 12:06
Հրապարակվել է պարետի որոշումը. ինչ նոր փոփոխություններ և կանոններ են նախատեսվում արտակարգ դրության ժամանակ
Հրապարակվել է պարետի որոշումը. ինչ նոր փոփոխություններ և կանոններ են նախատեսվում արտակարգ դրության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. Հրապարակվել է պարետ Տիգրան Ավինյանի որոշումն արտակարգ դրության ժամանակ գործող սահմանափակումներում փոփոխությունների և նոր կանոնների վերաբերյալ: Որոշումը հարապարակվել է ՀՀ կառավարության կայքում:

«Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ»,- գրել է իր Facebook-յան էջում արկատարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով նախատեսվող փոփոխությունները:

Մասնավորապես՝

  • Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Նշեմ, որ hանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:

  • Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը:

  • Հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:

  • Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:

  • Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:

  • Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:

  • Թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն մանկապարտեզները կկարողանան գործել:

Կանոններ

  • Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:

  • Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:

  • Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:

«Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»,- նշել է պարետը:

Նոր գործող փոփոխություններին ու անվտանգության պարտադիր կանոններին կարող եք մանրամասն ծանոթանալ որոշման մեջ:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: -0-