Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրով փաստացի փրկվել է 151 կյանք

07.08.2019, 21:25
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է 151 պացիենտի կյանք փրկելու մասին իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրի շրջանակում։
Իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրով փաստացի փրկվել է 151 կյանք

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է 151 պացիենտի կյանք փրկելու մասին իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրի շրջանակում։

Նախարարությունից հիշեցնում են, որ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը գործում է փետրվարի 1–ից:

Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման հիմքում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումն է: Այսինքն` պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը, ինչպես նաև, եթե պացիենտը չունի թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումներ:

Նշվում է, որ այս ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված կաթվածի համապարփակ կենտրոններում, որոնք են «Էրեբունի» բժշկական կենտրոնը և Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրը:

Մեկնարկից առայսօր ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի, որոնցից շուրջ 55%-ը Երևանի բնակիչներ են, իսկ 45%-ը` Հայաստանի մարզերից:

«Փաստացի, փրկվել է 151 կյանք, ցավոք, 29 մարդու կյանք հնարավոր չի եղել փրկել: Արդյունքում` նվազել է նաև հաշմանդամությունը»,– հայտնում են նախարարությունից։ -0-