Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

19–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

02.03.2020, 17:46
19 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
19–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. 19–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 2-ին ժամը 16.00-ից մինչև մարտի 3-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Երևանի՝ Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշենի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ բնակելի զանգվածների, Ձոր 1 և 2 թաղամասերի և Փիրումյան փողոցի ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-