Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Կազմակերպվել է Վերին Լարսի անցակետում մնացած մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան. ԱԳՆ (ՖՈՏՈ)

21.03.2020, 20:06
Կազմակերպվել է Վերին Լարսի անցակետում մնացած մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան. ԱԳՆ (ՖՈՏՈ)
Կազմակերպվել է Վերին Լարսի անցակետում մնացած մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան. ԱԳՆ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./ԱՌԿԱ/. Օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

«Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենադարձվող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար»,- նշվում է ԱԳՆ Facebook-յան էջում:

«Հավելենք, որ Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով»,- հաղորդվում է հայտարարության մեջ:

Հաղորդագրության համաձայն, ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղակայվել են շուրջօրյա վերահսկողություն ունեցող հատուկ կայանատեղիում: Կրկին ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով, և ՀՀ-ի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է ուղևորների համար:-0-