«Վերին Լարս» հսկիչ անցակետի երթևեկությունը վերականգնվել է. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
01.09.2014,
13:46
Վերին Լարս» հսկիչ անցակետի երթևեկությունը վերականգնվել է օգոստոսի 30-ից, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերին Լարս» հսկիչ անցակետի երթևեկությունը վերականգնվել է օգոստոսի 30-ից, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը:
«Վերին Լարս» հսկիչ անցակետի (Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհ) երթևեկությունը փակվել էր օգոստոսի 20-ի երեկոյան փլուզման հետևանքով:
«Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի երթևեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է», - նշել են նախարարությունից:
Ըստ հաղորդագրության՝ թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում էին մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենա արդեն հատել էր սահմանը:
Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը վերականգնվել է օգոստոսի 31-ից:
Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ը տեղացած անձրևների հետևանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը և դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը:
Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին, երթևեկությունը կդադարեցվի: -0-