Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մերժվել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ 2-րդ միջնորդությունը

06.07.2020, 15:20
Մերժվել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ 2-րդ միջնորդությունը
Մերժվել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ 2-րդ միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը: 

«Նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը»,- նշել է փաստաբանը:

Ընդ որում Մակինյանը համոզված է, որ կլինեն Մինասյանին կալանավորելու «ապօրինի և անհիմն» նոր միջնորդություններ:

Մինասյանի դեմ հարուցված քրգործի մասին

Ապրիլի 22-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ, և նա հետախուզման մեջ է:

ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: 

Հունիսի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։

Ինչից հետո հունիսի 8-ին, ՊԵԿ-ը կրկին հանդես եկավ նոր հայտարարությամբ, ըստ որի բացահայտվել էին Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրգործի նոր հանգամանքներ, ըստ որոնց վերջինիս նոր մեղադրանք էր առաջադրվել: -0-